Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչով է չամիչը օգտակար առողջության համար. 1in.am

Ինչով է չամիչը օգտակար առողջության համար. 1in.am

Չամիչը, չնայած իր փոքր չափերին, օրգանիզմի համար արժեքավոր և շատ օգտակար նյութերի աղբյուր է, հայտնում է telegraf.com.ua-ն: Այն պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, բջջանյութ, А, В1, В2, В5 և В6, С վիտամիններ, երկաթ, բոր, մագնեզիում, կալցիում, կալիում, քլոր, ֆոսֆոր:

Չամիչի օգտակարությունը բացատրվում է խաղողի օգտակարությամբ, սակայն այն 10 անգամ ավելի շատ արժեքավոր նյութեր է պարունակում, քան խաղողը: Չամիչn ամրացնում է նյարդային համակարգը, լավացնում քունը, հանում լարվածությունը և հոգնածությունը:

Մարդու համարյա բոլոր օրգաններն ու համակարգերը երթարկվում են չամիչի օգտակար ազդեցությանը: Այն ընդունում են սակավարյունության, տենդի, մարսողական համակարգի խանգարման, սրտի և երիկամների հիվանդությունների, մազաթափության ժամանակ:

Չամիչը և ծիրանի չիրը հիանալիորեն համադրվում են և շատ օգտակար են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Այն օգտակար է նաև ատամների խնդիրներ ունեցողներին:

Սակայն չամիչ խորհուրդ չի տրվում օգտագործել ճարպակալությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցային հիվանդություններով տառապող մարդկանց:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. povarusha.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ